Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում պատասխանելով «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրողի հարցին՝ հայտարարել է, որ Երևանը մտադիր է շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։
«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես որ ասել ենք»,- ասել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե ինչպես է շարունակվելու Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ, նա պատասխանել է «երկու աթոռի վրա նստելու» փորձերի մասին ռուսական ԶԼՄ-ների սիրելի ձևակերպմանը։
«Ինչո՞ւ երկու աթոռի։ Մենք նստած ենք նույն հայկական աթոռին, այնպես որ երկուսի կարիքը չունենք»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Այնուհետև լրագրողը Փաշինյանին հարցրել է եվրոպական շուկա հայկական արտահանման հեռանկարների մասին։ Նա հիշեցրել է, որ եվրոպական կողմը հայտարարել էր ԵՄ շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի 99 տոկոսի, ներառյալ՝ բանջարեղենի և մրգի մուտքի հնարավորության մասին, և հարցրել է, թե արդյոք Հայաստանի վարչապետը չի՞ վախենում, որ եվրոպացիները կարող են չկատարել իրենց խոստումները։
«Իսկ ինչո՞ւ։ Իսկ ինչո՞ւ պետք է խաբեն»,- պատասխանել է Փաշինյանը։
«Դե, մենք մեր բոլոր գործընկերների հետ փորձում ենք լինել ազնիվ, բաց և փոխադարձության հույս ունենք»,- ավելացրել է Հայաստանի վարչապետը։





























