Էդուարդ Լիմոնովի «Այլ Ռուսաստան» քաղաքական շարժման անդամները հարձակվել են «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի վրա` Նիդեռլանդներում զոհված Ալեքսանդր Դոլմատովի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ: Այդ մասին Ուդալցովը գրել էր իր Twitter-ում:

«Լիմոնովցիների արարքը գտնվում է չարի եւ բարու սահմանակետին»,- նշել է նա` հավելելով, որ ոստիկանություն չի դիմելու. «Հարցն առանձին կլուծենք»: Ուդալցովը նաեւ նշել է, թե վերջիններիս այլեւս իր դաշնակիցները չի համարում. «Ցավոք, այսօր նրանք հօգուտ իշխանության սադրանքների գնացին»: 

Կռվից հետո Միխայիլ Շիլինն ու Սերգեյ Մեդվեդեւը տեղափոխվել են բաժին, որտեղ հայտարարել են, թե իրենց դուր չի եկել, որ Դոլմատովի հոգեհանգիստն Ուդալցովն օգտագործում է իր քաղաքական գործունեության վրա ուշադրություն հրավիրելու համար: