Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը առավոտվա համեմատ լավացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մոտ հսկողություն իրականցնող երիտասարդը: Նա նշեց, որ եթե առավոտյան ճնշման անկում է եղել, ապա այժմ այն վերականգնվել է, մասնավորապես` առավոտյան ճնշումը 80/40 էր, հիմա` 100/70:

Երիտասարդը նաեւ նշեց, որ «Շտապօգնությունը» պարբերաբար գալիս եւ գնում է, մեքենան կանգնած է: Այսօր Անդրիաս Ղուկասյանին այցելել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, Երեւան քաղաքի բուժվարչության պետը եւ այլն:

Նշենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am