«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն իր առաքելությունը կատարված է համարում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արամ Հարությունյանը՝ շեշտելով, որ ինքը հրապարակային ասել է, որ ընտրությունները անօրինական են: 

Նա չի զղջում ութ միլիոն դրամ ընտրագրավի համար, որն այլեւս չեն վերադարձնի: Ավելին՝ կարծում է, որ դա իր կյանքում ծախսած ամենանպատակային գումարն է: «Պայքարը լքում են նրանք, ովքեր մնում են ցուցակում»,- ասաց նա՝ կանխատեսելով, որ թե Անդրիաս Ղուկասյանը, թե Վարդան Սեդրակյանը, թե Արման Մելիքյանը մեկ տոկոս ձայն էլ չեն հավաքելու:

Արամ Հարությունյանը վստահ է, որ փետրվարի 19-ից նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվելու, իշխանությունը եւ ժողովուրդը հակադիր բեւեռներում են լինելու:  «Սկսվելու է շարժում, որովհետեւ կամ քաղաքական ուժերը հանձնվելու են, իսկ ես հանձնվող չեմ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am