ՀԺԿ մնալու է ՀԺԿ, մեր օրակարգում այդ հարցը չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, հավելելով. «Մնացածի մասին հետո կխոսեմ, ուզում եք ամեն ինչի մասին միանգամից իմանալ»:
Նա նշեց, որ թող կուսակցությունը ստեղծվի, հետո կխոսեն, թե ՀԺԿ-ն ինչ կանի:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին եւ ասել, որ Կոնգրեսն այլեւս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով, ինչպիսին հանդես է եկել նախորդ հինգ տարիների ընթացքում: «Նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության: Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կոնգրեսին հավատարիմ մնացած ուժերի շրջանակում այդ գաղափարի իրականացման շուրջ քննարկումներ արդեն իսկ ընթանում են»,- ասել է նա:











