NEWS.am-ի ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել կադրեր Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել խոշոր` 30-40 մեքենայի մասնակցությամբ ավտովթարի վայրից:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 8-ի առավոտյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետեւանքով բախվել են 30-40 ավտոմեքենաներ: Վթարի հետեւանքով երկու տուժած տեղափոխվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժ. օգնություն` դուրս են գրվել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:











