Այսօր՝ մարտի 4-ին, լրանում է հարավաֆրիկյան հայտնի երգչուհի եւ քաղաքացիական իրավունքների համար պայքարի մարտիկ Միրիամ Մաքեբայի ծննդյան 81-րդ տարեդարձը: Google որոնիչը գլխավոր էջում աֆրիկյան զարդանախշերի ֆոնին երգող Միրիամ Մաքեբայի պատկերով տոնական լոգոտիպ է տեղադրել:
Միրիամի մասնագիտական ուղին սկսվել է նախորդ դարի 50-ականներին, երբ հանդես էր գալիս հարավաֆրիկյան «Manhattan Brothers» խմբում: Ավելի ուշ Մաքեբան ստեղծել էր սեփական «The Skylarks» խումբը, որի կատարումները ջազի եւ Հարավային Աֆրիկայի ավանդական մեղեդիների խառնուրդ էին: 1959թ. նա դարձել էր «Քինգ Քոնգ» հանրահայտ մյուզիքլի առաջին երաժշտական ձայնը:
Միրիամ Մաքեբան հայտնի է ոչ միայն որպես երգչուհի, այլեւ`աֆրիկացիների իրավունքների համար պայքարի մարտիկ: 1963թ. ՄԱԿ-ում մեկուսացման դեմ ելույթ ունենալուց հետո նա ստիպված էր լքել հայրենիքը:
1966թ. Միրիամ Մաքեբան Հարի Բելաֆոնտեի հետ ստացել էր «Գրեմի» մրցանակ` էթնիկ ոճի «An Evening With Belafonte/Makeba» (Երեկո Բելաֆոնտեի եւ Մաքեբայի հետ) լավագույն ալբոմի համար:
Երգչուհին ՀԱՀ էր վերադարձել միայն 1990թ.: Մամա Աֆրիկան մահացել է 2008թ. նոյեմբերի 10-ին Իտալիայում:











