Մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է «Լադա պրիորա» մակնիշի 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով վարորդը` 51-ամյա Վ. Ղազարյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Մեր տեղեկություններով` Վարդգես Ղազարյանը Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետն է:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:




























