Ապրիլի 1-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 69 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Կ.Պողոսյանին պատկանող 50 VN 045 պետհամարանիշի Range Rover մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են էլ.լարեր:
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ:


























