Մեքենան, որով երթեւոկում էր ՌԼԴԿ առաջնոր Վլադիմիր Ժիրինովսկին, երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
«Քաղաքի կենտրոնում վթար է եղել այն մեքենայի մասնակցությամբ որով երթեւեկում էր Վլադիմիր Ժիրինովսկին»,- նշել է աղբյուրը եւ հավելել, թե ոչ ոք չի տուժել:
Ոստիկանության գլխավոր վարչությունում հաստատել են վթարի փաստը: Նախնական տվյալներով, Mercedes-ի վարորդը, դուրս գալով բակից, բախվել է Toyota մակնիշի մեքենային: Նախնական տվյալներով, վթարի մեղավորը Ժիրինովսկիի վարորդն է եղել: Վարորդ, 36-ամյա Դմիտրի Ակիմովին տուգանք է սպառնում: Ժիրինովսկիի մամուլի քարտուղար Յուրի Ռիժովը հակառակն է պնդում, թե քաղաքական գործիչը խորհրդակցության է եղել, երբ Toyota-ն բախվել է կանգնած Mercedes-ին:




























