Հանրապետությունում հանդիպումներից ստացված զգացմունքային լիցքերը Րաֆֆի Հովհաննիսյանին օգնում են դուրս գալ հացադուլից: Այդ մասին «ժառանգություն» խմբակցության առաջնոդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց Արտաշատ քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Հացադուլից ես աստիճանաբար եմ դուրս գալիս. ջուր, հյութեր եմ ընդունում, կամաց-կամաց սկսում եմ նաեւ սնվել: Սակայն առաջին հերթին օգնում են ինձ աջակցողների հետ հանդիպումները: Էմոցիոնալ լիցքը, որը ես ստանում եմ դրանից` լինի Երեւանի Ազատության հրապարակում, թե հանրապետության ամենահեռավար անկյունում, դժվար է ինչ-որ բանի հետ համեմատել»,-հայտարարել է Ր. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանն այցելությունների հերթական շարքն է սկսել հանրապետության մարզերում, որոնք կշարունակվեն մինչեւ ապրիլի 4-ին: Դրանից հետո, ապրիլի 5-ին, հանրահավաք է նախատեսվում մայրաքաղաքի Ազատության հրապարակում:




























