Մոսկվայի կենտրոնում նախօրեին կատարված ծեծկռտուքի մասնակիցներից մի քանիսի քաղաքացիությունը ճշտվել է: NEWS.am-ի թղթակցին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Էդուարդ Ջամբազյանը հայտնել է, որ երեք վիրավորներից երկուսը Հայաստանի քաղաքացի են, երրորդը ռուսական քաղաքացիությամբ հայ է:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մարտի 31-ի գիշերը Մոսկվայի կենտրոնի Շարմանկա ռեստորանի մոտ զանգվածային կռիվ էր տեղի ունեցել:  Ենթադրաբար կռվին մասնակցել են դաղստանցիներ եւ հայաստանցիներ: Կռվի հետեւանքով տրավմատիկ ատրճանակից ոտքից վիրավորվել էր 26-ամյա մի երիտասարդ, վնասվածքներ էին ստացել նաեւ 41 եւ 44 տարեկան տղամարդիկ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Կռվի մնացած մասնակիցները փախել են: Ներկայումս իրավապահ մարմինները ճշտում են կռվի մասնակիցների ինքնությունը եւ կատարվածի մանրամասները: