Մարտի 31-ին, ժամը 14.40-ին, Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանի փոխտնօրենից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.15-ից 08.30-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգարանի բար-սրճարանի մուտքի դռան փականը կոտրելով՝ գողացել են բար-սրճարանին կից հարթակի վրա դրված «ՕՊ ՍԿՍ» 7,62x39 մմ տրամաչափի, «ՏՕԶ 8-1» 5,6 մմ տրամաչափի, «ՏՕԶ 34» 12 տրամաչափի հրացաններ եւ բար-սրճարանի աշխատակցուհու պայուսակը, որի մեջ եղել է 6.000 դրամ, գրավատան փաստաթղթեր եւ հարդարման պարագաներ` պատճառելով մոտ 470.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ «Վարդավառ» այգու մոտից բերման են ենթարկել 29-ամյա Դավիթ Ս.-ին:

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են գողացված զենքերն ու պայուսակը:

Հայտնաբերվածն առգրավված է:

Դավիթ Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: