Ռուսաստանի ՊՆ երեք զինծառայողներ, Ինգուշեթիայի Սունժենի շրջանում պայթել են ականի վրա: «Ժամը 12:00-ի սահմաններում, Գալաշկի բնակավայրի մոտ գտնվող անտառում, ապօրինի զինված խմբավորման մասնակիցներին հայտնաբերելու եւ ձերբակալելու հատուկ միջոցառման անցկացման ընթացքում 3 զինծառայողներ պայթել են չպարզված տեսակի ականի վրա: Պայթյունի հետեւանքով նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Ինգուշեթիայի վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ներկայումս փաստի առթիվ ստուգում է իրականացվում, լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը:




























