Հայաստանից 2013 թ. հունվար-փետրվարին արտահանվել է 15.9 մլն դոլարի տրանսպորտային միջոց: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս տեղեկատվությունը հետաքրքրական է նրանով, որ Հայաստանը երբեւէ տրանսպորտային միջոցների մեծաքանակ արտահանում կամ վերարտահանում չի իրականացրել: Այսպես՝ անցյալ տարվա համեմատ արտահանման այս հոդվածն աճել է միանգամից 45.6 անգամ:

Առավել հավանական է հետեւյալ տարբերակը՝ տեղի է ունեցել միանգամյա գործարք՝ «Արմավիան» կարողացել է վաճառել իր օդանավերից մեկը, կամ գուցե՝ երկուսը: Հաշվի առնելով այս ընկերության շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը՝ սա միանգամայն իրատեսական տարբերակ է: