Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են Պետեկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ վերջիններս կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու եւ չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: