Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Շինարարների փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 50-ամյա Կարեն Ս.-ին, 39-ամյա Հովհաննես Ա.-ին, 44-ամյա Կարապետ Մ.-ին եւ 48-ամյա Գագիկ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Կարեն Ս.-ի բնակարանի հյուրասենյակի սեղանից հայտնաբերվել են լուծույթներով տարաներ, շշեր, ներարկիչներ, սրվակներ եւ դեղամիջոցներ:
Ըստ Հովհաննես Ա.-ի բացատրության` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























