Ապրիլի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «BMW 520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել նույն գյուղի բնակիչներից մեկի տան ցանկապատին, ինչի հետեւանքով 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:


























