Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց փողոցում «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որից հետո նշված ավտոմեքենայի հետնամասին է բախվել «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























