Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, մարտի 30-ին Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Տաթեւիկ Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա մարտի 27-ին, ժամը 17.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում գործող հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի եւ մանկական կոշկեղեն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: