Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մարտի 30-ին Երեւանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 23-ամյա Հրաչ Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե  նա խոստովանել է, որ   փետրվարին իր ծանոթի բնակարանում, զանգահարելու պատրվակով, վերցրել է նրա բջջային հեռախոսն ու բացահայտ հափշտակելով` հեռացել:

Հրաչ Բ.-ն  հայտնել է նաեւ, որ նույն ժամանակահատվածում  հյուրընկալվելով ծանոթուհու տանը՝ սեղանի  վրայից գողացել է նրա բջջային հեռախոսը:

Կատարվում է նախաքննություն: