Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 51-ամյա Հակոբ Ս.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 16-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի եւ 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:




























