«Առաքելություն» կուսակցությունը Երեւանի ավագանու կայանալիք ընտրությունների շրջանակում հանդիպումներ կունենա ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանը:

«Ներկա պահին բանակցություններ են ընթանում ընդդիմադիր ուժերի հետ: ՀՅԴ-ի հետ վերջերս կայացած հանդիպումից բացի, մենք կհանդիպենք նաեւ այսօր»,- նշել է Սուքիասյանը: Ընդ որում, նա նշել է, որ բանակցությունների շրջանակում քննարկվող մի շարք հարցերի շարքում է նաեւ քվեարկության ժամանակ կեղծիքների դեմ պայքարի միացյալ շտաբի ձեւավորումը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: