Ապրիլի 3-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի թիվ 6ա շենքի 4-րդ մուտքի 2-րդից 5-րդ հարկերի արտաքին պատերի քարերը խարխլված են եւ վտանգ են ներկայացնում շենքի բնակիչների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի արտաքին պատերի թուլացած քարերը:




























