«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին ժամը 10:00-ից մինչեւ 19:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:




























