Ռուսաստանի պետդումայի ընդունարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, պայթյունի սպառնալիքը հանվել է, «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Ոստիկանության աշխատակիցները կինոլոգներով մանրամասն ստուգել են շենքը, բայց ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել: Այժմ պարզվում է զանգահարողի ինքնությունը, նրան որոնում են»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ ապրիլի 3-ին ժամը 12:30-ի սահմաններում անհայտ անձը զանգահարել եւ հայտնել է, որ Պետդումայի ընդունարանում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր էին ժամանել բոլոր օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, շենքից տարհանել էին բոլոր մարդկանց:




























