«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417,75 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ մարտի 29-ի նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.1%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առք ու վաճառքի փոխարժեքը տատանվում է 417-420 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ՝ եվրոյի գոտու տնտեսության վերաբերյալ վիճակագրական թույլ տվյալների հրապարակման պատճառով: Եվրոն 1.791 դոլարի մակարդակին մոտ է:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.3918 ռուբլի: Դոլարը զգալի թանկացել է ռուբլու նկատմամբ: