Թուրքիայում քրդական հարցի կարգավորման շրջանակներում թուրքական իշխանությունների կողմից ստեղծվել է «իմաստունների հանձնաժողով», որի կազմի մեջ է հայտնվել նաեւ ստամբուլահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը։
Թուրքական T24.com կայքը հրապարակել է թուրքական իշխանությունների կողմից կազմած «Իմաստունների հանձնաժողով»-ում գտնվող անձանց անունները։
Հանձնաժողովում գտնվում են 63 հոգի։ Իր հերթին ամբողջ Թուրքիան բաժանվել է 7 շրջանի եւ ամեն շրջանում բնակչության հետ աշխատելու համար առանձնացվել են 9 հոգի։ «Իմաստունների հանձնաժողովում» են գտնվում Թուրքիայում հայտնի մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ եւ լրագրողներ։
Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում աշխատող հանձնաժողովի խմբի մեջ է ընդգրկվել Zaman պարբերականի լրագրող Էթյեն Մահչուփյանը։




























