Այսօր՝ ապրիլի 3-ի առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մուտքի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան եւ «ԶԻԼ» մակինիշի բեռնատարը:

Վթարի հետեւանքով բեռնատարի վարորդն ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավանի բժշկական կենտրոն: