Ադրբեջանը Ղարաբաղի խնդիրը տանում է ռազմական լուծման: Այս մասին «օտարերկրյա պետությունների իշխանությունների խտրական միջոցառումները ռուս լրագրողների նկատմամբ» թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Միտրոֆանով թվարկել է այն նշանները, որոնք, իր կարծիքով, խոսում են իրադարձությունների նման զարգացման հնավարության մասին: Մասնավորապես, ըստ ռուս պատգամավորի, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը հասնում են 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն:
Բացի այդ, Միտրոֆանովի տվյալներով, Ադրբեջանը նոր պատերազմին պատրաստվելու ընթացքում «հրաշալի ռազմակայաններ է կառուցել» եւ տարբեր երկրներից զենքեր է գնում, մասնավորապես, իսրայելական անօդաչու թռչող սարքեր: «Ադրբեջանական կողմը լրջորեն պատրաստվում է պատերազմի»,-արձանագրել է Միտրոֆանովը:




























