Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի գործով հաջորդ դատական քննությունը տեղի կունենա ապրիլի 11-ին ժամը 15.00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Դռնփակ նիստում կհարցաքննվեն Ստեփան Զատիկյանի սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի դեմ ցուցմունքներ տված վկաներ Ա. Ա-ը եւ Գ. Գ-ը:

Հարկ է նկատել, որ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նրանում, որ Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Բացի այդ Ստեփան Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ մինչեւ 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահել է ռազմամթերք հանդիսացող փափմուշտներ, որոնք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: