Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 15.57-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրանցքը (զին.կոմիսարիատի մոտակայք) մարդ է ընկել եւ չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արգելի ջրամբարում տղամարդու դի կա:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները Արգելի ջրամբարում հայտնաբերել եւ դուրս են բերել ջրահեղձված տղամարդու (60-70 տարեկան, անձը չպարզված) եւ կնոջ (մոտ 60 տարեկան, անձը չպարզված) դիեր: