Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» ծառայության աշխատակիցները:

Չգործող ջրամբարում` աղբակույտի մեջ, հայտնաբերվել է «F1» տիպի բեկորային նռնակ:

Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխվել է անվտանգ տարածք: