Ապրիլի 3-ին, ժամը 22.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան 8 շենքի բնակարաններից մեկում 4 տարեկան երեխայի մատը մնացել է սառնարանի փականի մեջ, անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Փրկարարները, հատուկ գործիքներով, կտրելով փականը` ազատել են 4-ամյա Անիտա Սուրուշզադեի (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) մատը:




























