Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Սեւերսկի թաղամասի հողամասերից մեկում` աշխատանքներ կատարելիս, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:

ՌԴ սահմանապահ զորքերի զորամասի սակրավորական խումբը Ռ. Անդրեասյանին պատկանող թիվ 137/034 տնակի մոտակա հողամասից հայտնաբերված ձեռքի բեկորային «F-1» տեսակի նռնակը տեղափոխել է անվտանգ տարածք: