Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ, 5-ամյա Լենդրուշ Ղազարյանը կորել է, հավանական է, որ ընկել է գյուղի մոտակա սելավատարը ու անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արդյունքում պարզվել է, որ երեխան թաքնվել էր ավտոտնակում:




























