Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից  ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 66-ամյա Ռոդինա Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 43-ամյա Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:

Նորայր Ա.-ն   բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: