Արդեն 22 տարի է Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ չեն անցկացվում: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ-ի առաջին քատուղար Ռուբեն Թովմասյանը:
«Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունները նորից կոռումպացված բնույթ են կրելու: Այդ պատճառով էլ մենք որոշել ենք չմասնակցել դրանց: Սակայն եթե մենք մասնակցեինք, Կոմկուսը կառաջարկեր մաքրել Ազատության հրապարակին հարակից ամբողջ տարածքը», - ընդգծել է Ռուբեն Թովմասյանը՝ հավելելով, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել մի ամբողջ համակարգ, եւ որ բոլոր ժամանակներում էլ վճռորոշ դեր են ունեցել գաղափարախոսությունները:
Ըստ նրա համոզման` ահրաժետ է փոխել ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը: «Թեեւ տնտեսական բնագավառում գրանցված որոշակի աճին, երկրի տնտեսությունը վատ վիճակում է, իրադրության բարելավման համար պետք է նպատամղված աշխատել: Ահրաժեշտ է հիմնավորապես փոխել կադրային քաղաքականոթյունը, ինչպես նաեւ լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ», - ասել է Ռուբեն Թովմասյանը:
Ինչ վերաբերում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, նա նշել է, որ այցելել է վերջինիս եւ երկու խորհուրդ տվել. հետեւել իր առողջությանը եւ թույլ չտալ արյունահեղություն: «Ըստ իս` Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ ուղու վրա չէ: Նրա կազմակերպածն արդեն կորցրել է իր նշանակությունը, հացադուլը եւս մեր երկրում արեզրկվել է», - ընդգծել է Կոմկուսի ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ուժեղացներ ժողովրդի ճնշումն իշխանությունների վրա: «Միայն համաժողովրդական ճնշումը կարող էանհանգստացնել իշխանություններին: Սկզբում նրան հաջողվել էր դրան հասնել, սակայն բողոքի շարժումն աստիճանաբար մարեց», - եզրակացրել է Ռուբեն Թովմասյանը:




























