ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատել են ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ-ից:

Միջնորդները տարածաշրջան են ժամանել ապրիլի 2-ին: Նույն օրը երեկոյան նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ապրիլի 4-5-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ-Թարթառ եւ Աղդամ - Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Համանախագահներն Ադրբեջանի տարածքից Ղարաբաղ են անցել շփման գիծը հատելով ականազերծված տարածքով:

Միջնորդներն, ամենայն հավանականությամբ, Ստեփանակերտից կվերադառնան Բաքու, որտեղ եւս մեկ հանդիպում կունենան Իլհամ Ալիեւի հետ: