Ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինեն մոտ երկու հազար հրավիրյալներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Նրա փոխանցմամբ, հրավիրյալների թվում կլինեն հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, հոգեւոր դասի, ԼՂՀ իշխանությունների եւ հասարակայնության, Երեւանի եւ մարզերի, սփյուռքի ներկայացուցիչներ, գիտնականներ, արվեստագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների, մարզաշխարհի, բուհերի, գործարար համայնքի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Նշենք, որ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: