Թուրքական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, ըստ որոնց բազմաթիվ սպանությունների կազմակերպման համար ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ծննդյան օրը նրա տուն այցելող հազարավոր քրդեր համբուրում են տան պատերը, զարմացրել է թուրքական հասարակությանը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աբդուլլահ Օջալանի ծննդյան 64-ամյակի օրը՝ ապրիլի 4-ին, հազարավոր քրդերը խմբերով այցելել են Շանլըուրֆա նահանգի Օմերլի գյուղ, որտեղ, որ ծնվել է Օջալանը։
Օմերիլի գյուղում Օջալանի տուն այցելած քրդերը լուսանկարվել են, համբուրել պատերը եւ տան բակից հող վերցրել։
Այցելուներին տան դռան մոտ դիմավորել է Աբդուլլահ Օջալանի եղբայրը՝ Մեհմեդ Օջալանը։ Օջալանի տուն այցելողների մեջ են եղել նաեւ քուրդ պատգամավորներ։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։




























