Հայկական կողմը տեղեկություններ չունի Ադրբեջանի քաղաքացի Սեբիր Քերիմովի վերաբերյալ:
«Հայաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացի Սեբիր Քերիմովի գտնվելու մասին տեղեկություն չունեմ», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ղազախի շրջանի Խանլըգլար գյուղի 1967թ. ծնված բնակիչ Սեբիր Քերիմովն ապրիլի 2-ին անհետ կորել է անտառում: Ըստ ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցչի` Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետհանձնաժողովը դիմել էր ԿԽՄԿ` տվյալ փաստով: «ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչությունը, իր հեթին, դիմում էր ուղարկել ԿԽՄԿ-ի հայկական ներկայացուցչություն` Հայաստանի համապատասխան մարմինների հետ այս հարցը պարզելու համար»:




























