Ապրիլի 3-ին, ժամը 12.40-ին, Երեւանի Մուրացան եւ Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ 520» եւ «Միցուբիշի-Էնդեֆոր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Միցուբիշի-Էնդեֆոր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: