Երեւանի ավագանին, այսօր՝ ապրիլի 5-ին, գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երեւան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց Երեւան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Ավագանին հավանություն է տվել նաեւ Երեւան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու ինչպես նաեւ հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:
Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արծանացրել անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Ավագանու որոշմամբ Երեւան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 22-ին:




























