Թուրքական իշխանությունների կողմից քրդական հարցի կարգավորման աջակցման համար մտավորականների եւ լրագրողների մասնակցությամբ ստեղծված «Իմաստունների հանձնաժողովում» հայ լրագրողի ներգրավման փաստին խիստ անվայելուչ ձեւով է արտահայտվել «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Ահմեդ Դուրան Բուլութը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնական պատգամավորը, անդրադառնալով «Իմաստունների հանձնաժողովում» հայ լրագրող Էթյեն Մահչուփյանին ընդգրկելու փաստին, հեգնանքով ասել է. «Հայեր կան ցանկում՝ խելացի մարդ։ Ուտեմ նրա ուղեղը։ Հայի խելքն ինձ պետք չէ։ Հայը թուրք ազգի համար ի՞նչ կարող է մտածել։ Մինչ երեկ պետությանը դեմ հանդես եկողներին, թուրք ազգից վրեժ առնելու ցանկություն ունեցող մարդկանց բռնել ու որպես իմաստուն մարդ են ընտրել»,-ասել է թուրք պատգամավորը։




























