Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կոչ է արել զերծ մնալ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության քաղաքական գնահատականներից: Այդ մասին նա հայտարարել է  այսօր` ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում: 

Ցավակցելով Մուրադյանի ընտանիքին` պատգամավորն ընդգծել է, որ «դեռ ոչինչ բացահայտված չէ»: Հանրապետական պատգամավորը հիշեցրել է, որ այս պահին գործով ձերբակալված են  հովիվ եղբայրները: «Այնուամենայնիվ, ոչ ոք թող իրեն իրավունք չվերապահի անմիջապես քաղաքական գնահատական տալ», - նշել է Ավետիսյանը:

«Մենք հասկանում ենք, որ նման անձինք գործադրում են բոլոր ջանքերը քաղաքականության մեջ մնալու համար, որոշ կուսակցություններ փորձում են ի ցույց դնել  իրենց վարքը քաղաքական ճամբարում` «դիակների պայմաններում»: Սակայն դա անընդունելի է», - եզրակացրել է պատգամավորը: