Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին հայտարարել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` Ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո:

«Այսօր ես այստեղ եմ եկել երեխաների հետ, քանի որ ապրիլի 24-ը մի քանի իմաստ ունի: Դա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս օրը հայերի համար ոչ միայն անցյալի իրական փաստ է, այլեւ մեր պատմության անքակտելի մաս, եւ մենք այստեղ ենք գալիս երեխաների հետ, որ փոխանցենք նրանց այդ մասին հիշողությունը, նրանց մեջ արդար դատի պահանջ ներարկենք: Մեզնից յուրաքանչյուրի սրտում անլռելի զանգակատուն է»,- ասել է Մուկուչյանը:

Նրա խոսքով, իրավական առումով կարեւոր խնդիր է մնում Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, եւ դա կարեւոր է ողջ աշխարհի համար, որ ապագայում կանխվեն նման հանցագործությունները. «Այժմ, երբ ողջ աշխարհը պայքարում է մարդու իրավունքների համար, այդ հարցը առանձնակի արդիական է: Հուսով եմ` Թուրքիան ողջամտություն կդրսեւորի եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասելէ  նա:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am