Ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ եւ Ջավախք կվերադառնա ապրիլի 27-ին։ Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռանակերդ հուշահամալիրում նա մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները դիմել են Վրաստանի խորհրդարանի ղեկավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Նա նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները՝ Վրաստանի նոր իշխանությունների համար դժվար է այս պարագայում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց նրանք հասկանում են, որ այդ ռեժիմը նույնպես հանցագործություն է արել, ինչպես անում էր Սահակաշվիլիում ռեժիմը։ «Վրաց ժողովուրդը այն ժողովուրդն է, որը ինչպես Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնյա ժողովուրդները, եւս տուժել են, ըստ որոշ՝ տվայլների 300 հազար վրացի է զոհ դառել այդ քաղաքականությանը։ Այնպես որ, վրացիների սրտին պետք է մոտիկ լինի մեր ցավը՝ հայերիս ցավը»,- ասաց նա։
Բայց Վահագն Չախալյանի խոսքով՝ ինչպես Թուրքիայում է արգելված Հայոց ցեղասապանությունից խոսել, այնպես Վրաստանում արգելված է իրենց ջարդերից խոսել, «քչերն են խոսում, որ Օսմանյան կայսրությունում եղել են վրաց ժողովրդի ջարդեր»։ Թեեւ, նա նկատեց նաեւ դրական փոփոխություն, հատկապես՝ առաջադեմ մտավորականությունը բարձրաձայնում է այդ մասին, որ ամեն ինչ պետք է կոչվի իր անունով։











