Երեւանի ավագանու նախընտրական արշավի վերջին շաբաթվա ընթացքում ՀՅԴ-ն կզբաղվի մյուս ընդդիմադիր ուժերին միասնության կոչ անելով: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություների ժամանակ լինելու է 464 ընտրական տեղամաս, մի քանի անգամ ավելի քիչ, ինչը կհեշտացնի ձայների պահպանման եւ կեղծիքները կանխելու գործընթացը: «Յուրաքանչյուր տեղամասում ընտրական հանձնաժողովի ութ անդամից չորսը իշխանական ուժ չի ներկայացնի` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Բարեւ, Երեւանը» եւ ԲՀԿ-ն: Նրանց միավորման դեպքում ընտրական գործընթացի վերահսկողության առումով որեւէ խնդիր չի առաջանա»,-նշեց Ա. Ռուստամյանը: