Դատարանը Մուրոմսկի թիվ մեկ մանկատան տնօրեն Մարտին Սարգսյանին մեղավոր են ճանաչել մանկատան սաներին ծեծելու մեջ: Տղամարդուն դատապարտել են 3 տարի պայմանական ազատազրկման, նաեւ արգելել են երկու տարի աշխատել նմանատիպ պաշտոններում կրթական հաստատություններում:

54-ամյա Սարգսյանը մանկատան տնօրեն է նշանակվել 2001 թվականի ապրիլին եւ տարիներ շարունակ մանկատան 14-17 տարեկան սաների նկատմամբ դաստիարակության անօրինական մեթոդների է դիմել:

Տարբեր խախտումների համար մանկատան սաները հրավիրվել են տնօրենի աշխատանասենյակ, որտեղ վիրավորանքների եւ բռնության սպառնալիքների են ենթարկվել: Երեխաներին ծեծել են փայտե եւ երկաթե աթոռներով, պլաստպասե թեյնիկով, գրքերով եւ այլ առարկաներով: Գործով տուժող է ճանաչվել մոտ 20 երեխա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես գրում է KM.RU-ն, Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ մանկատան սանուհիներից մեկը՝ Կրիստինան, դիմել է դատախազություն, որից հետո նրան են միացել էլի մի քանի սաներ: Սակայն անմիջապես տնօրենի ղեկավարին պաշտպանել են բոլոր ուսուցիչները: Շատ վկաներ չեն կարողացել տնօրենի դեմ ցուցմունք տալ դատարանում:

«ՄԻՌ-TV»-ին տված հարցազրույցում մանկատան նախկին տնօրենն ասել է, որ իր դեմ բողոք գրած դեռահասները ծխախոտի եւ ալկոհոլի հանդեպ հակումներ ունեն: Տեղի ունեցողը նա պատվեր է համարել: